Մեր մասին

            "Մ.Մ.Մ."  ընկերությունը, ի դեմս  տնօրեն Մերուժան Միրիջանյանի, Հայաստանի Հանրապետությունում ծավալել է իր գործունեությունը դեռևս 1997 թվականից և արդեն հասցրել է գործունեության իր ոլորտում գրավել առաջատարի դիրք :

            Ընկերության հաջողության գրավականը հիմնադիրներ հայր և որդիներ Մերուժան, Մուշեղ, Մհեր Միրջանյանների որդեգրած որակի նշանաբանն է, ինչն այսօր տալիս է սպասված արդյունքներ:

         Ընկերությունը կարճ ժամանակահատվածում ընդլայնեց իր արտադրական ծավալներն ու հարստացրեց  տեսականին` սպառազինվելով արդիական տեխնիկայով: Ընկերության պրոֆեսիոնալ նախագծողների մշակած բազմաթիվ բարդ, բարձրաճաշակ ու նորաոճ նախագծերն իրականություն են դառնում վաստակաշատ վարպետների աշխատանքի շնորհիվ:

         "Մ.Մ.Մ." ընկերությունն իրականացնում է գերմանական և թուրքական ծագման պլաստմասե և ալյումինե պրոֆիլներից դռների և պատուհանների պատրաստման և տեղադրման  աշխատանքներ, ֆասադի` շենքի, կառույցի ճակատի և տանիքի ապակեպատումներ, հեռակառավարվող դարպասների և շերտավարագույրների պատրաստման ու տեղադրման, ինչպես նաև շինարարական մի շարք այլ աշխատանքներ:

            "Մ.Մ.Մ." ՍՊԸ – ն  միակն է տարածաշրջանում, որը ներկրում է ամենամեծ չափսի ապակիներ սեփական հատուկ փոխադրամիջոցներով, ինչն էլ թույլ է տալիս կատարել ամենամեծ չափսի ցուցափեղկերի տեղադրման աշխատանքներ:

Ընկերությունը մեծ ներդրում է կատարել ապակու մշակման , թրծման, երկշերտ և բազմաշերտ ապակիների պատրաստման, հատուկ տեխնոլոգիայով ապակիների գեղարվեստական ձևավորման բնագավառում:

           Շնորհիվ արդիական և մեծաքանակ հոսքագծերի հագեցվածության ընկերությունն այսօր կարողացել է զարկ տալ պլաստմասե կոյուղային խողովակների և կախովի առաստաղների արտադրությանը:

            Նվաճելով տեղական շուկան` ընկերությունն այսօր քայլ է կատարում` հարևան երկրների շուկայում ևս ապահովելու իր ուրույն տեղը:

             Իր գործունեության  տարիների ընթացքում  ընկերությունը ձեռք է բերել  մի շարք գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական և ասիական շատ երկրներում, որոնցից շատերի հետ տևական հարաբերությունները վերաճել են ընկերության:

           "Մ.Մ.Մ". ընկերությունը  մշտապես պատրաստ է կյանքի կոչել նոր մտքեր ու գաղափարներ, որոնք կծառայեն տնտեսության զարգացման և բարգավաճման գործին:

ÐÐ, 0007, ù. ºñ¨³Ý, ²ñß³ÏáõÝÛ³ó åáÕáï³ 254

лé.ª + (37410) 442219, +(37410) 442212

ü³ùëª +(37410) 442202

E-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

URL: www.mmm.am

Copyright 2012
Strict Standards: Only variables should be assigned by reference in /home/mmmam/public_html/templates/enox-tg/index.php on line 364
ՄՄՄ. © MMM Co LTD